Չինաստանն ու ԱՄՆ-ն անցկացրել են առևտրային խորհրդի առաջին նիստը. մանրամասներ
Չինաստանն ու ԱՄՆ-ն երկկողմ առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմի շրջանակում անցկացրել են առևտրային խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնում է Չինաստանի առևտրի նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ երկու երկրների ներկայացուցիչները մանրամասն և կառուցողական բանակցություններ են վարել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման վերաբերյալ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել առևտրային խորհրդի նիստերը, որոնց ընթացքում կքննարկվեն մինչև 30 միլիարդ դոլարի մաքսատուրքերի նվազեցման, գյուղատնտեսական արտադրանքի առևտրի և այլ հարցեր։



