շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Իրանի ԶՈւ հայտնել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ ականի վրա պшյթելու մասին

Իրանի ԶՈւ հայտնել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ ականի վրա պшյթելու մասին

Խախտող լցանավը բռնկվել և կորցրել է ընթացքը նոյեմբերի 14-ին՝ Հորմուզի նեղուցի արևելքում գտնվող արգելված և անվտանգ չհամարվող գոտում ծովային ականի վրա պայթելուց հետո։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առավոտյան խախտող լցանավը, որը, ուշադրություն չդարձնելով նախորդ նախազգուշացումներին և անջատելով հետևման ու նույնականացման համակարգերը, անցնում էր Հորմուզի նեղուցից արևելք գտնվող անվտանգ չհամարվող և արգելված գոտով, ծովային ականին բախվելու հետևանքով բռնկվել է և կորցրել ընթացքը», - ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։

Բանակի ՌԾՈՒ տվյալներով՝ ցանկացած խախտող լցանավ, որը կանցնի նեղուցի արևելքում գտնվող արգելված գոտով, անխուսափելիորեն կբռնկվի ականներին բախվելուց հետո։ Գերատեսչությունում ափսոսանք են հայտնել, որ նավատերերը, դասեր չքաղելով այլ նավերի ճակատագրից և վստահելով ԱՄՆ նախագահի հայտարարություններին, վտանգի են ենթարկում իրենց գույքը։

  • Կիսվել: