Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Հայկ Մարտիրոսյանն աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ 2–րդ պարտիայից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Երկրորդ մրցափուլում` սև խաղաքարերով, Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Կարլսենի հետ:
«6 պարտիաներից հետո Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Գ խմբի մրցաշարային աղյուսակը։ Նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շահրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։ Արոնյանի երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Նշվում է, որ Լևոն Արոնյանն ընդգրկված է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաև Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ալիռեզա Ֆիրուզջան, Յան-Կշիշտոֆ Դուդան, Յորդեն վան Ֆորեստը և Էնդրյու Հոնգը։
6 պարտիաներից հետո Ա խմբի առաջատարն է Ալիռեզա Ֆիրուզջան։
7-րդ պարտիան կմեկնարկի նոյեմբերի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին։ Հայկ Մարտիրոսյանը կմրցի Յան Նեպոմնյաշչիի, իսկ Լևոն Արոնյանը՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։
Նշենք, որ «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարը տեղի է ունենում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:



