Քուշները հայտնել է Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթացի մասին
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Քուշները հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ նախագահի մյուս հատուկ բանագնաց Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման հարցը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Քուշները հայտարարել է՝ Ուկրաինայի հարցով հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգի պատրաստման մասին, որը տեղի կունենա մոտ ապագայում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց կա։
Քուշները նաև նշել է, որ Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի Ռուսաստանի կողմից։



