երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն հինգ երկրներ. Զելենսկի

Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն հինգ երկրներ. Զելենսկի

Այսօր հերթական քննարկումն է տեղի ունեցել ուկրաինական, ամերիկյան և եվրոպական բանակցային խմբերի միջև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա, մասնավորապես, նշել է. «Դիվանագիտական ջանքերն ակտիվորեն շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք ապարդյուն չեն լինի։ Մեր թիմն առավելագույնս կառուցողական է աշխատում։ Մեզ անհրաժեշտ են պատերազմի արժանապատիվ ավարտ և անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար։

Ամերիկյան կողմը ևս ակտիվ մասնակցություն է ցուցաբերում․ առցանց ձևաչափով քննարկմանը միացել են Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Առաջին անգամ Եվրոպան այս քննարկմանը ներկայացված էր ամբողջ կազմով՝ նրանք, ովքեր այն ներկայացնելու են ռուսական կողմի հետ բանակցություններում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լեհաստանը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։

Քննարկումը հեշտ չէր, բայց արդյունք կա․ մենք կհանդիպենք Բեռլինում՝ «Ցանկացողների կոալիցիայի» շրջանակում, որպեսզի բանակցային գործընթացում համատեղ կոնկրետ քայլեր մշակենք»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: