երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն չի հարգել  2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները. Կոլոննա

ՌԴ-ն չի հարգել 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները. Կոլոննա

Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր 2020 թվականի Նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ պատասխանելով հարցին, թե որն էր ՌԴ-ի պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում։

Նա հավելել է. ՛՛Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով, և լուծեր երկու երկրների միջև եղած խնդիրները։ Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարել՛՛:

 

  • Կիսվել: