Կառավարությանն առաջարկելու ենք երկարացնել արտակարգ դրության ռեժիմը. նախարար
Ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջարկելու են կառավարությանը՝ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը:
«Իհարկե որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ։ Կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է և, ըստ որոշման ընդունման արդեն հանրությանը կներկայացվի»,-ասաց Թորոսյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ վերջին շաբաթում երեք ինքնաթիռ է ժամանել Հայաստան՝ Բելառուսից, երկուսն էլ՝ Ռուսաստանից։ Ուղևորները տեղավորվել են հյուրանոցներում ՝ մեկուսարաններում։


