Սեուլում հայտարարել են ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ չնույնականացված արկ արձակելու մասին
ԿԺԴՀ-ն, ըստ երևույթին, չնույնականացված արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը:
Նշվում է, որ զինվորականները վերլուծում են թռիչքի մասին տվյալները, ներառյալ հեռահարությունը: Նախորդ անգամ ԿԺԴՀ-ն, Սեուլի գնահատականներով, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել սեպտեմբերի 12-ին:



