կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Կառավարությունը նախատեսում է վերանայել «թաղման նպաստի» գործող համակարգը. Փաշինյան

Կառավարությունը նախատեսում է վերանայել «թաղման նպաստի» գործող համակարգը. Փաշինյան

Կառավարությունը նախատեսում է վերանայել թաղման նպաստի գործող համակարգը։ Այս մասին Բուն TV–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, որպեսզի սկսենք գնաճի կոմպենսացման պրոցեսը»։

Նշենք, որ պետությունը նախկինում մահվան յուրաքանչյուրի դեպքի ժամանակ ընտանիքին միանվագ 200 հազար էր տրամադրում։

 

  • Կիսվել: