Դուք գո՞հ չէիք Ալեն Սիմոնյանի աշխատանքից, որ փոխեցիք. հարց Թորոսյանին (տեսանյութ)
Դուք գիտեք, որ տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն, մենք մեր բոլոր գործընկերներին, երբ որ անձեր ենք ընտրում, փակ գաղտնի ենք անում, լինում է քննարկում, քննարկման վերջում վարչության անդամները իրենց կարծիքն են արտահայտում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29–ին, ՔՊ կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ–ում որոշեցին փոխել ԱԺ նախագահին և այդ պաշտոնում որպես թեկնածու ընտրել են Ռուբեն Ռուբինյանին։
Հարցին՝ դուք դժգո՞հ էինք Ալեն Սիմոնյանի աշխատանքից, որ որոշեցիք փոխել, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես Ալեն Սիմոնյանի աշխատանքը շատ բարձր եմ գնահատել և գնահատում, նա մեր պատմության լավագույն Ազգային ժողովի նախագահն է եղել»։



