կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Նորվեգիայում գնացքների մեքենավարները գործադուլ են հայտարարել

Նորվեգիայում գնացքների մեքենավարները գործադուլ են հայտարարել

Նորվեգիայում գնացքների մեքենավարների գործադուլի պատճառով սեպտեմբերի 18-ից տասնյակ գնացքների ուղևորություններ չեղարկվում են։ Այս մասին տեղեկացնում են նորվեգական լրատվամիջոցմերը:

Նշվում է, որ գործադուլն անդրադառնում է երկրի արևելքում և արևմուտքում երկաթուղային հաղորդակցության վրա, իսկ չեղարկված ուղևորությունների քանակը փոխվում է՝ կախված օրից։

Ըստ երկաթուղային օպերատոր Vy-ի՝ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Նորվեգիայի արևելքում կչեղարկվի L1 գծի 20 երթ՝ Սպիկկեստադի և Լիլլեստրոմի միջև, L2 գծի 44 երթ՝ Ստաբեկկի և Սկիի միջև, R14 գծի ինը երթ՝ Ասկերի և Կոնգսվինգերի միջև, և R21 գծի 27 երթ՝ Ստաբեկկի և Մոսի միջև։

Ամբողջությամբ չեղարկվել են RE10 գծի բոլոր 35 երթերը՝ Դրամմենի և Լիլլեհամմերի միջև։ Բացի այդ, RE20 գծի տասը երթ՝ Օսլոյի, Հալդենի և Գյոթեբորգի միջև, չեն կայանա։

Երկրի արևմուտքում կիրակի կչեղարկվի L4 գծի 18 երթ՝ Բերգենի և Արնայի միջև։ Չեղարկումներ են սպասվում նաև երկուշաբթի և եեքշաբթի օրերին:

Vy-ն զգուշացնում է, որ չեղարկված երթերի ցանկը կարող է ամեն օր փոխվել։ Ուղևորներին խորհուրդ է տրվում ուղևորությունից անմիջապես առաջ ստուգել թարմացված տեղեկատվությունը։

Գործադուլի պատճառով ընկերությունը չի կարող ուղևորների համար այլընտրանքային տրանսպորտ աեաջարկել։

  • Կիսվել: