շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Ֆրանսիայում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառով տուժել է 44 մարդ

Ֆրանսիայում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառով տուժել է 44 մարդ

Ֆրանսիայի հյուսիսային հատվածում՝ Կլեոն քաղաքի մերձակայքում, սեպտեմբերի 11-ի երեկոյան մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, տեղեկացնում է Meduza-ն։

Նշվում է, որ գնացքում եղել է ավելի քան 180 ուղևոր։ Վթարի հետևանքով 44 մարդ է տուժել։ Նրանցից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է, մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։

Ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է, որ վթարի պատճառը գնացքի՝ անհայտ առարկայի հետ բախումն է։

Իրենց հերթին BFM-ի աղբյուրները հայտնել են, որ քննության հիմնական վարկածը դիտավորյալ գործողությունն է։ Երկաթուղային գծերի վրա հայտնաբերվել է ռելսի բեկոր, որը, աղբյուրների պնդմամբ, «այնտեղ չպետք է լիներ»։

Իրավապահները շարունակում են պարզել միջադեպի հանգամանքները և պարզել, թե ինչպես է ռելսի բեկորը հայտնվել երկաթուղային գծերի վրա։

  • Կիսվել: