կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. Փաշինյան (տեսանյութ)

Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. Փաշինյան (տեսանյութ)

Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել: Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը հայտարարել է Փաշինյանը։

«Այսօր մենք ուրախ ենք և կիսում ենք Շատջրեք գյուղի ուրախությունը:

Շատ կարևոր է, որ մենք ունենանք դպրոց, որը ներշնչում է աշակերտներին սովորել, և այո՛, հիմա մենք ունենք էսպիսի դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել և որտեղ կարող են ուղղակի ապրել»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ դպրոցը կառուցելիս եղել են թերություններ, անգամ շինարարին հանձնարարվել է քանդել մեկ ամբողջական պատը, վերացնել թերություններն ու նորից կառուցել այն, քանի որ պետությունը կարևորում է շինարարության որակը:

 

  • Կիսվել: