երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Հուսամ՝ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կյանքի կկոչվի». Էրդողան

«Հուսամ՝ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կյանքի կկոչվի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով նաեւ Հայաստանին, տեղեկացնում է Anadolu–ն:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանը ՛՛չի ենթարկվի Սփյուռքի եւ դրսի ուժերի սադրիչ ուղղորդումներին՛՛։

՛՛Հայ ժողովրդի խաղաղությունը, բարգավաճումը կախված է հարեւանների հետ բարեկամությունից. ոչ թե կռիվներից։ Հուսամ՝ ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ շուտով կյանքի կկոչվի, եւ եղբայր ու բարեկամ Ադրբեջանի ցամաքային եւ երկթագծի հետ կապը Նախիջեւանի միջով անխափան կգործի։ Ուզում ենք մեր հարեւան Իրանի հետ միասին համատեղ նախագծերով տարածաշրջանը խաղաղության շրջանի վերածել՛՛,-ասել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: