հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում կան ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ. Լավրով

ՀՀ-ում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում կան ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ. Լավրով

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող բիոլաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում, Մոսկվան այդ խնդիրը քննարկում է իր հարեւանների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի գծով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT Arabic-ին տված հարցազրույցում, գրում է tass.ru-ն:

"Նման [կենսաբանական] լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Մենք այդ երկրների հետ երկկողմ հիմունքներով և ՀԱՊԿ շրջանակում դիտարկում ենք այդ խնդիրները։ ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ այլ երկրների հետ մենք կամ արդեն կնքել ենք կամ պատրաստվում ենք կնքել կենսաբանական անվտանգության փոխգործակցության հուշագրեր, որոնք ենթադրում են փոխադարձ իրազեկում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը մեր երկրներից յուրաքանչյուրում", - ասել է Լավրովը ։

"Կարեւոր է թափանցիկությունը, որը թույլ է տալիս համոզվել, որ այդ ծրագրերը ռազմական չափումներ չունեն, քանի որ դա արգելված է կենսաբանական եւ թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայով: Այդ հուշագրերը ենթադրում են փոխադարձ այցելություն և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը։ Բացի այդ, արձանագրվել է, որ մեր կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում չպետք է լինեն ցանկացած երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ", - հավելել է Լավրովը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: