հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները. Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները. Սաղաթելյան

Հայաստան դաշինքը շարունակում է իր մարզային այցելությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր Հայաստան դաշինքի իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Ելենա Կիրակոսյանի, Արամ Վարդևանյանի, Արծվիկ Մինասյանի և Քրիստինե Վարդանիյանի հետ այցելել ենք քաղաք Աբովյան, որտեղ հանդիպում ենք ունեցել մեր քաղաքացիներին հետ։ Ներկայացրեցինք անցնող ամիսների մեր գործունեությունը և պատասխանեցինք քաղաքացիներին հուզող հարցերին։

Խոսեցինք ինչպես տեղական խնդիրների, այնպես էլ երկրի անվտագային ու սահմանային իրավիճակի, Արցախում ստեղծված կացության վերաբերյալ։ Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք քաղաքացիների ակնկալիքներին և մեր առաջիկա անելիքներին՛՛։

 

 

  • Կիսվել: