երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իմ առաջին այցից 5 ամիս անց վերադառնում եմ ՀՀ. Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն. Կոլոննան ժամանել է Երևան

Իմ առաջին այցից 5 ամիս անց վերադառնում եմ ՀՀ. Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն. Կոլոննան ժամանել է Երևան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Երևան: Նա X-ի իր էջում Արարատ Սարի լուսանկարն է տեղադրել եւ գրառում արել. «Իմ առաջին այցից 5 ամիս անց վերադառնում եմ Հայաստան: Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն»:

Ավելի վաղ արտգործնախարարը տեղեկացրել էր, որ Հայաստան է ուղևորվում Ուկրաինայից:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ամրապնդում է Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանության ոլորտում։

«Մենք ռազմական կցորդ կունենանք Երևանում։ Շուտով նաև հյուպատոսություն ենք բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում»,- նշել էր Կատրին Կոլոննան:

Նշենք, որ Կոլոննային ընդունելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեսակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:

  • Կիսվել: