երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կբանակցեն Քիշնևում. Կոլոննա

Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կբանակցեն Քիշնևում. Կոլոննա

Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն կանցկացնեն Քիշնևում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն
արեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
 
«Մեր նպատակն է կողմերի միջև հանդիպումներ կազմակերպել նախարարական մակարդակով, գուցե ավելի բարձր, դրա վրա աշխատում ենք, և այս գործընթացն է, որ մեր կողմից ջանքեր է պահանջում»,– ասաց նա։
«Մենք հույս ունենք, որ Քիշնևում կհաջողվի բարձր մակարդակի երկխոսություն անցկացնել, ինչպիսին տեղի ունեցավ Պրահայում»,– նշեց Կոլոննան։
 
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը, պետք է ընդհանուր եզրեր գտնել ապագա հանդիպումների համար։
 

  • Կիսվել: