հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Դրանք սոցիալական աջակցություններն են,  կապ չունեն ընտրությունների կամ այլ գործընթացների հետ․ ՔՊ-ական թեկնածուն 50 հազարակն դրամ բաժանելու մասին

Դրանք սոցիալական աջակցություններն են, կապ չունեն ընտրությունների կամ այլ գործընթացների հետ․ ՔՊ-ական թեկնածուն 50 հազարակն դրամ բաժանելու մասին

Իշխող թիմը պարտավորություն ունի հետեւելու ընտրություններին եւ այս պահին մեր ունեցած տեղեկություններով ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 17-ին, Գյումրիի 35/05 ընտրատեղամասում քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, նաեւ տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ 50 հազարական դրամներ է բաժանել, Հովհաննես Հարությունյանը առաջարկեց այդ տեղեկությունները փոխանցել իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք քննեն:

«Դրանք սոցիալական աջակցություններն են, որոնք կապ չունեն ոչ ընտրություններով, ոչ մի տեսակի գործընթացներով։ 30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել ու շատ մարդիկ միշտ դիմել են, դիմումներ են գրել ու աջակցություններ են ստացել: Թող մարդիկ մտածեին 300 տարի էդ մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային, եւ հիմա նման բաներ չասեին»,- նշեց նա։

  • Կիսվել: