ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Դոսյե»-ի վերլուծությունը նորություն չէր. Ալեն Սիմոնյան

«Դոսյե»-ի վերլուծությունը նորություն չէր. Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ զրույցում  ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ռուսական ՛՛Դոսյե՛՛ կենտրոնի այն վերլուծությանը, թե Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում:

Նա ասել է, որ այն ամենը, ինչ տպագրված էր, նորություն չէր, որովհետեւ դրա մասին տարբեր տեղերում խոսվել է։ 

Սիմոնյանն ասել է. ՛՛Կեցցե Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ երկիր, որտեղ որեւիցե մի կենտրոն, բացի հայ ժողովրդից, որեւիցե լծակ չի կարող ունենալ՛՛։

Նշենք, որ հրապարակման մեջ հիշատակվում են նաեւ ԱԱԾ նախկին տնօրենների անուններ՝ Կառլոս Պետրոսյան, Գեորգի Կուտոյան, Արթուր Վանեցյան։ Հարցին, թե արդյոք Սիմոնյանը հավանական համարո՞ւմ է, որ ԱԱԾ տնօրենները կարող էին գործակալներ լինել, նա պատասխանեց.՛՛Կարծում եմ, որ լավ առիթ է, որպեսզի քննություն տեղի ունենա, հասկանանք՝ ով է այդ անձնավորությունը, ով կարողացել է իրեն թույլ տալ ընդդեմ Հայաստանի Հանրապետություն՝ շպիոնաժով զբաղվել՛՛։

Նա նշեց, որ բոլոր ժամանակներում էլ եղել են գործակալներ, և, ցավոք, բոլոր երկրներում էլ դեռ լինելու են:

Սիմոնյանը խոսել է նաև Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, ըստ որի՝ ԼՂ հարցով բանակցություններ չեն ընթանում, և դրա մեղավորը Հայաստանն է:

Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Ես տեսնում եմ խղճուկ մի անձնավորության, որն իր իշխանությունը պահելու հետեւից ընկնելով, պատրաստ է ամեն ինչի՛՛։

 

  • Կիսվել: