շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դա մեր իշխանության թերացումն է․ Քաղաքագետը՝ Իրանում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին

Դա մեր իշխանության թերացումն է․ Քաղաքագետը՝ Իրանում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է Իրանում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, մասնավորապես, նշելով․

«Իրանի, Իսրայելի և մեր ընտրության մասին.

Միանգամից գամ վերջից: Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը:

Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ:

Լրիվ այլ հարց է պրագմատիկ և խոհեմ արտաքին քաղաքականության վարումը, որը հիմնականում լինում է գործող իշխանությունների բացառիկ իրավունքը և/կամ տապալումը:

Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած ակցիային, ապա կարծում եմ դա մեր իշխանության թերացումն է եղել, որ ճիշտ չենք աշխատել մեր իրանցի բարեկամների հետ` ներկայացնելու Թել Ավիվոմ ռեզիդենտ դեսպան ունենալու անհրաժեշտությունը:

Հա, մի բան էլ: Բիոլաբորատորիաները բացեք նաև Իրանի մասնագետների համար»:

 

  • Կիսվել: