շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Չինաստանը հավանություն չի տվել կորոնավիրուսի հարցով փորձագետների՝ Չինաստան մուտքին

Չինաստանը հավանություն չի տվել կորոնավիրուսի հարցով փորձագետների՝ Չինաստան մուտքին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ հիասթափված է, քանի որ Չինաստանը մինչ օրս հավանություն չի տվել կորոնավիրուսի հարցով փորձագետների՝ Չինաստան մուտքին, որոնք մտադիր էին ուսումնասիրել կորոնավիրուսի ծագումը, հաղորդում է Reuters-ը:

 

Մասնագետները պետք է սկսեին աշխատանքը հունվարի սկզբին եւ փորձաքննություն անցկացնեին՝ կապված Ուհանում առաջին անգամ հայտնաբերված կորոնավիրուսի առաջին դեպքերի հետ:

«Այսօր մենք իմացանք, որ չինացի պաշտոնյաները դեռ չեն ավարտել Չինաստան թիմի մուտքի անհրաժեշտ թույլտվության հետ կապված աշխատանքը: Ես կապ եմ հաստատել Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ եւ կրկին հստակ հասկացրել, որ այդ առաքելությունն ԱՀԿ-ի առաջնահերթությունն է»,-ասել է Հեբրեյեսուսը:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով ղեկավար Մայք Ռայանը հայտնել է, որ փորձագետների թիմի երկու անդամ արդեն մեկնել է Չինաստան, նրանցից մեկը վերադարձել է, մյուսը ճանապարհին է:

«Մենք վստահում ենք եւ հուսով ենք, որ դա ընդամենը լոգիստիկ եւ բյուրոկրատական խնդիր է, որը շուտով կլուծվի»,-ասել է նա: 

  • Կիսվել: