երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Եվրոպան առայժմ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով

Եվրոպան առայժմ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. Պեսկով

Եվրոպան առայժմ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին։ Այս մասին «Իզվեստիա»-ի թղթակից Իգոր Բալդինի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև ընդգծել է, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի միջև կայացած երկխոսության փաստը դրական երևույթ է։

Նշենք, որ Նորվեգիայի ԱԳ նախարարն էլ իր հերթին հայտարարել է, որ Նորվեգիան և Ֆինլանդիան չեն ձգտում միջնորդ դառնալ Ուկրաինայի շուրջ բանակցություններում, քանի որ աջակցում են Կիևին։

Տեսանյութը՝ այստեղ:
 

  • Կիսվել: