ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չես կարող դեմ դուրս գալ և՛ արևմտյան ֆոնդերին, և՛ ՌԴ-ին. Քոչարյան

Չես կարող դեմ դուրս գալ և՛ արևմտյան ֆոնդերին, և՛ ՌԴ-ին. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական յութուբյան ալիքում տեղադրվել է հանդիոպում-քննարկում փորձագետների մասնակցությամբ, որտեղ նրանք անդրադառնում են ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիներին:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին: Թեմայի շրջանակում Քոչարյանը, մասնավորապես, ասել է. ՛՛Դու չես կարող դեմ դուրս գալ և՛ արեւմտյան հայտնի ֆոնդերին, և՛ Ռուսաստանին, այսպես այսօրվա կոմպլեմենտարության միջանցքին գրեթե տեղ չի մնացել, չես կարող բավարարել եւ՛ նրանց սպասելիքները, եւ՛ չանել քայլեր, որոնք շատ զգայուն են լինելու ռուսական կողմի համար՛՛։ 

Նա հավելել է, որ այսօր, իսկապես, իշխանությունը դատապարտված է մենակ մնալու, դրա համար պետք է կողմնորոշվել՝ ի՛նչն է իրենց համար կարեւոր՝ երկրի անվտանգությո՞ւնը, թե՞ որոշակի ֆոնդերին, Արեւմուտքի որոշ շրջանակներին դուր գալը։

Քոչարյանը նշել է. ՛՛Այն փաստը, որ այս բոլոր ապօրինությունների վրա աչք են փակում, այն Արեւմուտքն է աչք փակում, որը նախկին իշխանությունների ժամանակ ամեն մի դեպքը խոշորացույցով էր նայում եւ հայտարարություններով հանդես գալիս, խոսում է նրա մասին, որ դեռ վերջնական հուսահատված չեն, բայց որոշ ինդիկատորներ կան, որ ցույց են տալիս, որ համբերության բաժակները որոշ տեղում սկսում են լցվել՛՛:

 

  • Կիսվել: