երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Բաքվում գործող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «վերադարձի» գործընթացին

Բաքվում գործող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «վերադարձի» գործընթացին

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» անձանց «անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձին»։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին ուղղված՝ խմբի դիմումում, որում նաև կոչ է արվում ապահովել Հայաստանում իբր «ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությունը»։

Բացման ելույթում Բաքվի նախաձեռնող խմբի ներկայացուցիչն անդրադարձել է, իր ձևակերպմամբ, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»՝ նշելով, թե հարցը պետք է քննարկվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և միջազգային մեխանիզմների շրջանակում։

Համաժողովի ընթացքում ցուցադրվել է նաև կարճ վավերագրական ֆիլմ, որը, ըստ կազմակերպիչների, պատմում է ներկայիս Հայաստանի տարածքում իբր բնակված ադրբեջանցիների «պատմության» և նրանց «տեղահանության» մասին։

  • Կիսվել: