շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. կան զոհեր

Այս գիշեր ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինային 173 տարբեր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ ռեակտիվ դրոններով, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Նշվում է, որերկրի ՀՕՊ ուժերը վնասազերծել են 134 թիրախ:

Ուկրաինայի զինված ուժերի օդուժի մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ հարվածները գրանցվել են 19 տեղանքում, այդ թվում՝ Կիևում, Օդեսայում, Զապորոժիեում և Խարկովում, իսկ 8 տեղանքում էլ ընկել են խոցված դրոնների բեկորներ:

Զապորոժիեում առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավաը:

Կրասնոդարի երկրամասում էլ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա: Կրասնոդարի երկրամասի նահանգապետը հայտնել Է զոհերի և տուժածների մասին: Ռոստովի մարզի նահանգապետը տեղեկացրել է, որ մեկ մարդ վիրավորվել է Տագանրոգում, չորսը՝ Ազովում։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել բնակելի շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետևանքով։

Կուբանի Սևերսկի շրջանում էլ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 2-ը:

  • Կիսվել: