Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառ․կմ է․ ավելացնելու բան չունեմ․ ՔՊ թեկնածուն այն մասին, թե Տիգրանաշենը Հայաստա՞ն է, թե՞ Ադրբեջան
Ես ևս մեկ անգամ նշում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743 քառ․ կմ է, և ավելացնելու բան չունեմ: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է Արտաշատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանը՝ պատասխանելով Արտաշատ խոշորացված համայնքի ընտրությունների ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանի հարցին՝ Տիգրանաշենը Հայաստա՞ն է, թե՞ Ադրբեջան։
Մկրտչյանը նշել է, որ իրենց կուսակցության ղեկավարը բազմիցս խոսել է այդ թեմայով, և ինքը կիսում է նրա դիրքորոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում.



