երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
5 զոհ, 40 վիրավոր. ՌԴ-ն հարվածել է Խարկովին

5 զոհ, 40 վիրավոր. ՌԴ-ն հարվածել է Խարկովին

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովին․ վերջին տվյալներով՝ կա առնվազն 5 զոհ, 40 վիրավոր, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը, տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ քաղաքի ուղղությամբ առնվազն երեք կառավարվող ավիառումբ է արձակվել, հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերով։

Մասնավորապես՝ Խարկովի Սլոբոդսկի շրջանում հրդեհվել են պահեստային տարածքներ, վնասվել բնակելի շենքեր։ Քաղաքի Կիևյան շրջանում անօդաչուն հարվածել է բենզալցակայանի։

Հիշեցնենք, որ նախորդ երեկոյան ևս Խարկովը ռուսական հարձակման էր ենթարկվել․ մեկ մարդ զոհվել էր, ութը՝ վիրավորվել։

 
 
 
 

  • Կիսվել: