երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չենք կարող չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, որովհետև դրա հետևում կանգնած է պատերազմ․ Վազգեն Մանուկյան

Չենք կարող չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը, որովհետև դրա հետևում կանգնած է պատերազմ․ Վազգեն Մանուկյան

Իհարկե, ոչ մեկս համաձայն չէ դրա հետ, բայց չենք կարող չեղարկել, որովհետև դրա հետևում կանգնած է պատերազմ, որը մեզ պետք չէ և որին մենք հիմա պատրաստ չենք։ Այս մասին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում հայտարարեց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝  անդրադառնալով նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված եռակողմ փաստաթղթին։

«Բայց կգա ժամանակը, այդ փաստաթուղթը կփոխվի էապես։ Բայց մի բան փաստաթղթում արդեն պետք է փոխել։ Այն ճանապարհները, որոնք անցնելու են Զանգեզուրով, Հայաստանի տարածքի բոլոր ճանապարհները պետք է վերահսկվեն միայն ու միայն Հայաստանի կողմից։ Եվ ոչ մի ուրիշ պետություն իրավունք չունի Հայաստանում վերահսկել ճանապարհները»,- հայտարարեց նա։

  • Կիսվել: