Բաքուն հույսեր է կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ
Մենք մեծ հույսեր ենք կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է TASS-ը։
«Ցավով ստիպված եմ արձանագրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում»,- ասել է նա։
Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Բայրամովը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են աշնանը նման հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:


