Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման Իրանի առաջարկած ծրագիրը։
Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. «Ես մերժում եմ նրանց առաջարկը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Կատարի միջոցով Թեհրանը Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար յոթօրյա հրադադարի ծրագիր է ներկայացրել ԱՄՆ-ին:
Աբբաս Արաղչիի խոսքով՝ եթե ամերիկյան կողմը լուրջ է տրամադրված համաձայնագիր կնքելու և Հորմուզի նեղուցը բացելու հարցում, ապա այժմ կան բոլոր նախադրյալները:



