շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արհեստական շնչառության սարքին միացված է 8 մարդ, 80-ը ծանր վիճակում են, 30-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Արհեստական շնչառության սարքին միացված է 8 մարդ, 80-ը ծանր վիճակում են, 30-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց ճեպազրույցում, որ արհեստական շնչառության սարքին միացված է 8 մարդ, 80-ը գտնվում են ծանր վիճակում, 30-ը՝ ծայրահեղ ծանր։

Նախարարը նշեց նաև, որ թոքաբորբ ունեցող անձանց թիվը նույնպես աճել է։ Անդրադառնալով կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք բերելուն՝ Թորոսյանն ընդգծեց, որ դա հնարավոր է պարզել միգուցե 3 տարի հետո, երբ առաջին վարակակիրը կենթակվի համապատասխան հետազոտությունների։

«Այս պահին մեր մահճակալային ֆոնդը հասնում է 1550-ի, շուտով կունենանք ևս 150-ը՝ գործող հիվանդանոցներում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ևս 3 մարզային հիվանդանոց ներգրավվի կորոնավիրուսի դեմ պայքարին»,-ասաց Թորոսյանը:

Այսպիսով մահճակալային ֆոնդը կավելանա 300-400-ով:

«Բայց միևնույնն է, եթե բռնկումը լինի պայթյունաձև, ոչ մի մահճակալային ֆոնդ չի կարող հերիքել: Մենք դեռևս ասիմպտոմ դեպքերը տուն չենք ուղարկում, սակայն հնարավոր է՝ մոտակա 1-2 շաբաթների ընթացքում ուղարկենք: Դա կախված է թվերից»,-ասաց նա:

  • Կիսվել: