ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ԱՊՀ-ն առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանման հարթակ չէ. Լուկաշենկոն՝ հայկական ու ադրբեջանական կողմերի հայտարարությունների մասին

ԱՊՀ-ն առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանման հարթակ չէ. Լուկաշենկոն՝ հայկական ու ադրբեջանական կողմերի հայտարարությունների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններին:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել է, որ ԱՊՀ գագաթնաժողովի հարթակը հարմար տեղ չի համարում Ադրբեջանի հետ Հայաստանի համատեղ պատմության շուրջ հարցերի պարզաբանման համար:

Արձագանքելով Փաշինյանի ելույթին՝ Լուկաշենկոն նշել է. ՛՛Շնորհակալություն, Դուք լիովին իրավացի եք: ԱՊՀ-ն առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանման հարթակ չէ: Մենք նման լիազորություններ, գործառույթներ չունենք՛՛:

 

  • Կիսվել: