ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը պիտի լսեն, այլ զբաղվեն գործակալներ բռնելով. Մարուքյան

Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը պիտի լսեն, այլ զբաղվեն գործակալներ բռնելով. Մարուքյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ռուսական ՛՛Դոսյե՛՛ կենտրոնի այն վերլուծությանը, թե Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում։

Այս առնչությամբ Մարուքյանն ասել է. ՛՛Ես չգիտեմ, թե որքան է այդ աղբյուրը հավաստի։ Ձեր անձնագրի պատճենն էլ կարող է ինչ-որ մեկի մոտ լինել, իմն էլ, մյուսինն էլ: Անձնագրի պատճենով որեւէ բան չենք կարող պնդել։ Որքան հասկանում եմ՝ Հայաստանում քննություն պետք է իրականացվի։ Դա անվտանգության մարմինների թեման է։ Անվտանգության մարմինները ոչ թե իմ կամ ձեր հեռախոսը լսելով պետք է զբաղվեն, այլ պետք է գործակալներ բռնեն, նայեն, թե ով է ուզում պետական անվտանգությանը սպառնալ՛՛:

Հիշեցնենք, որ հրապարակման մեջ հիշատակվում են նաեւ ԱԱԾ նախկին տնօրենների անուններ՝ Կառլոս Պետրոսյան, Գեորգի Կուտոյան, Արթուր Վանեցյան։

Մարուքյանը խոսեց նաև ընդդիմադիրների կանխատեսումներին՝ ՛՛թեժ աշնան՛՛ մասին՝ ասելով, որ չգիտի, թե ինչ նկատի ունեն: ՛՛Հիմա նաեւ իշխանություններն ամեն ինչում մեղադրում են ընդդիմությանը։ Ես կանխատեսել եմ, որ մի քանի օրից ընդդիմությանը մեղադրելու են օրերը ցրտելու մեջ։ Թեժ աշնան տակ մենք կարող ենք տեսնել, որ հրաժարականի պահանջ է շրջանառվում ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կամ ստեղծվում է քննիչ հանձնաժողով՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: