երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԱՄՆ Սենատը սահամանդրական է համարել Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը

ԱՄՆ Սենատը սահամանդրական է համարել Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը

ԱՄՆ Սենատը սահամանդրական է համարել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը:

Սենատում սահամանդրականության հարցով քվեարկություն է տեղի ունեցել, և 56 սենատոր քվեարկել է դրա սահմանադրական լինելու օգտին, իսկ մյուս 44 հանրապետական սենատորները՝ ցույց տալով, որ իրենց նպատակը Թրամփի արդադարցման համար հիմք չի ալսի 
 
Պաշտոնաթող նախագահին իմպիչմենտի ենթարկելու հարց նախկինում երբեք չի քննարկվել ԱՄՆ-ում, գործընթացն այժմ շարունակվում է:
 
Հաղորդվում է, որ Թրամփի փաստաբանները լրացրել են նրա պաշտպանությանը վերաբերող 78 էջանոց տեղեկագիրը: Նրանց պնդմամբ՝ իմփիչմենթի ողջ գործընթացը հակասահմանադրական է, քանի որ Թրամփն այլևս նախագահ չէ:
 
CNN-ի հաղորդմամբ՝ դեմոկրատ սենատորներն ակնկալում են, որ վերջնական քվեարկությունը կկայանա կիրակի կամ երկուշաբթի:
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց ծավալելու պատճառ են դարձել հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ խռովարարներին նրա աջակցելու և խրախուսելու կոչերը: Նրա նկատմամբ իմփիչմենթ հայտարարելու մեկ այլ փորձ իրականացվել էր մոտ մեկ տարի առաջ:

  • Կիսվել: