հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2022-ի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11 տոկսոսով․ Փաշինյանը մանրամասներ  ներկայացրեց

2022-ի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11 տոկսոսով․ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց

2022-ի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11 տոկսոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հետեւողականորեն շարժվելու ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի եւ սպայական ծառայության  կերպարը, զարգացնելով ու բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը:

Անվտանգային նոր միջավայրում մեր երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարեւորագույն առաջնահերթություն եւ խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը:

ՀՀ տարածքից, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորավաժանումների դուրսբերման եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման  համար»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: