երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում Էրդողանի կուսակցության ձայները նվազում են

Թուրքիայի երեք խոշոր քաղաքներում Էրդողանի կուսակցության ձայները նվազում են

Թուրքական «ORC» վիճակագրական կենտրոնը հրապարակել է երկրի խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում կատարած սոցհարցման արդյունքները։ Ամենաշատ թվով մարդիկ (3191) սոցհարցմանը մասնակցել են Ստամբուլից, գրում է ermenihaber.am-ը:

Համաձայն հարցման արդյունքների՝  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեք քաղաքներում էլ պարտվում է։ Վերոհիշյալ քաղաքներում պատկերը տոկոսային հարաբերակցությամբ այսպիսին է․

Ստամբուլ

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) - 32․2%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) - 27․2%
«Լավ» կուսակցություն - 16․1%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) - 9․1%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) - 4․2%

Անկարա

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) - 30․5%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) - 27%
«Լավ» կուսակցություն - 20․1%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) - 4․5%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) -7․2%

Իզմիր

«Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) - 20․4%
«Ժողովրդահանրապետական» կուսակցություն  (ԺՀԿ-CHP) - 40․2%
«Լավ» կուսակցություն - 17․4%
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (ԺԴԿ-HDP) - 8․9%
«Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP) - 3․9%

  • Կիսվել: