երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սահմանադրական դատարանը հաստատել Է Պուտինի ժամկետների զրոյացման օրինականությունը․ նա նորից կարող է առաջադրվել նախագահ

Սահմանադրական դատարանը հաստատել Է Պուտինի ժամկետների զրոյացման օրինականությունը․ նա նորից կարող է առաջադրվել նախագահ

Սահմանադրական դատարանն ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին օրենքը, որը թույլ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին մասնակցել պետության ղեկավարի ընտրություններին:

Փաստաթուղթն անհապաղ ուղարկվում է նախագահին եւ բողոքարկման ենթակա չէ ։ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Սահմանադրության բոլոր փոփոխությունների բովանդակությանը և դրանց ուժի մեջ մտնելու համար նախատեսված համառուսաստանյան քվեարկության ընթացակարգին ։

Նա թույլատրելի է համարել նախագահական լիազորությունների ժամկետի զրոյացումը ՝ փաստացի վերանայելով այդ հարցի վերաբերյալ իր նախկին դիրքորոշումը, որով 1998 թվականին արգելել էր երրորդ ժամկետով առաջադրվել Բորիս Ելցինին: ՍԴ-ն նշել է, որ այժմ Սահմանադրության ուղղումը, որը թույլ է տալիս Վլադիմիր Պուտինին առաջադրվել 2024 թվականին, պարունակում է "հատուկ վերապահում", որը 1993 թվականի Սահմանադրությունն ընդունելիս բացակայում էր:

Այժմ, Պուտինի առաջարկած ընթացակարգի համաձայն, բոլոր առաջարկվող փոփոխությունները համընդհանուր քվեարկության կդրվեն միասնական փաթեթով. ռուսաստանցիները կկարողանան կողմ կամ դեմ քվեարկել միանգամից բոլոր փոփոխություններին: Քվեարկությունը նախատեսված է ապրիլի 22-ին։ Առայժմ Կրեմլում հայտարարել են, որ չեն պատրաստվում հետաձգել քվեարկությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

  • Կիսվել: