Ինչ են քննարկել Պուտինն ու ԱՄՆ նախագահւ հատուկ բանագնացը. մանրամասնում է Ուշակովը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վերջինիս տեղեկացրել է Կիևի և Եվրոպայի նոր մոտեցումների մասին, որոնք քննարկվել են հոկտեմբերի 20-ին Օսլոյում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը ներկա է եղել հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ հանդիպման գլխավոր թեման եղել է Ուկրաինան. կողմերը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում կանուն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ։
Ըստ Ուշակովի՝ քննարկվել է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների հնարավոր վերսկսման սխեման։ Պուտինը նշել է, որ ՌԴ-ն պատրաստ է եռակողմ բանակցությունները վերսկսել նոյեմբերի 10-ին։
Նշվում է նաև, որ ՌԴ նախագահը ԱՄՆ բանագնացին տեղեկացրել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակի մասին, որտեղ, Ուշակովի խոսքով, ռուսական զորքերը ռազմավարական առավելություն ունեն։
Պուտինը և Ուիթքոֆը նաև նշել են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարումների շուրջ ձեռք բերված համաձայնագիրը կօգնի կայունացնել վառելիքի համաշխարհային շուկաները։
Բացի դրանից՝ քննարկվել են նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պուտինի եռակողմ հանդիպման հեռանկարները։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման գործում։
Ուշակովի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մասշտաբային տնտեսական նախագծերը, որոնք համագործակցության նոր հեռանկարներ են բացում։
Հոկտեմբերի 20-ին Ուիթքոֆն Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։



