Պուտինը Թրամփին և Սի Ծինփինին առաջարկել է Ուկրաինայի հարցով գագաթնաժողով անցկացնել. աղբյուր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին առաջարկել է եկող ամիս հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը քննարկելու համար, տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ Պուտինը եռակողմ գագաթնաժողովի գաղափարն առաջ է քաշել հոկտեմբերի 9-ին Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Առաջարկի մասին The Wall Street Journal-ին հայտնել է ռուսական հետախուզության նախկին աշխատակիցը, որը ծանոթ է բանակցությունների հանգամանքներին։ Նույն զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի կողմից ռուսական դիզելային վառելիքի գնման և դրա վաճառքը միջազգային շուկաներում խթանելու վերաբերյալ։
Իր հերթին Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը The Wall Street Journal-ի հետ զրույցում հաստատել է, որ կողմերը քննարկել են հանդիպման հնարավորությունը։ Նա նաևընդգծել է, որ ոչ գագաթնաժողովի անցկացման, ոչ էլ դրա օրակարգի վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա։
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ Թրամփը դեռ չի համաձայնել մասնակցել հանդիպմանը, սակայն կարող է դիտարկել այդ առաջարկը՝ հաշվի առնելով պատերազմը դադարեցնելու հասնելու վերաբերյալ իր բազմակի խոստումները։



