Զելենսկին հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ հանդիպումը Պուտինի հետ
ԱՄՆ-ն աշխատում է այս ուղղությամբ. նրանք առաջարկել են անցկացնել եռակողմ հանդիպում։ Այն կարող է տեղի ունենալ Մերձավոր Արևելքի որևէ երկրում՝ ԱՄՆ-ն անընդհատ խոսում է Արաբական Միացյալ Էմիրությունների կամ Սաուդյան Արաբիայի մասին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով այն մասին, թե որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական հանդիպումը։
Զելենսկին, մասնավորապես, նշել է. «Ավելին, հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ, սակայն դեռևս որևէ հաստատում չկա՝ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ԱՄՆ-ից։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև եվրոպական որևէ երկրում։ Գիտեմ, որ եվրոպացիները սկսում են կապեր հաստատել այս հարցի շուրջ։ Արդյունքը կտեսնենք մի փոքր ավելի ուշ»:



