ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսթավիում հաջակցություն Սաակաշվիլիի ցույց է ընթանում

Ռուսթավիում հաջակցություն Սաակաշվիլիի ցույց է ընթանում

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներն ու համակիրները հավաքվել են Ռուսթավիի 12 -րդ քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ գտնվում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, գրում է aliq.ge-ն:

Տարածքում արդեն տեղադրվել է բեմ, ցույցի մասնակիցները պատրաստվում են ելույթներով հանդես գալ: Ընդդիմադիր պատգամավոր Թակո Չարկվիանիի խոսքով, տեղում նախկին նախագահին աջակցում են նաև էմիգրանտները:

Ռուսթավիի ՔՀ-ի մոտ մոբիլիզացված են ՆԳՆ ներկայացուցիչներ:

Սաակաշվիլին արդեն դիմել է ցուցարարներին, իր համակիրներին ուղղված նախկին նախագահի նամակը ներկաների համար ընթերցել է ընդդիմադիր պատգամավոր Խաթիա Դեկանոիձեն:

«Շնորհակալ եմ, իմ քույրեր և եղբայրներ: Ես լսում եմ ձեր ձայնը բանտում, դա է ինձ ստիպում պայքարել, մենք դեպի հաղթանակ ենք շարժվում»,- իր նամակում ասել է Սաակաշվիլին:

Նշենք, Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, Թբիլիսիում: Դրանից հետո սկսվել են ձերբակալություններ Սաակաշվիլիի անօրինական մուտքը երկիր կազմակերպողների, նրան մայրաքաղաքում տեղավորողների շրջանում։ Այսօր բերման է ենթարկվել նաև թբիլիսյան այն բնակարանի սեփականատերը, ում բնակարանում թաքնվել էր Սաակաշվիլին։

  • Կիսվել: