շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Խոշոր ցույց Հռոմի կենտրոնում՝ հակամարտությունների դեմ

Խոշոր ցույց Հռոմի կենտրոնում՝ հակամարտությունների դեմ

Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երթի մասնակիցների թիվը հասնում է հազարների: Նրանք Հանրապետության հրապարակից՝ Piazza della Repubblica-ից, շարժվում են դեպի Կայսերական ֆորումների փողոց։ Ցուցարարները բողոքում են ռազմական ծախսերի աճի, ՆԱՏՕ-ի և Իսրայելի քաղաքականության, ինչպես նաև գործող կառավարության օրակարգի դեմ։

Ցույցի մասնակիցներըտանում են տասը մետր երկարությամբ պաստառ, որի վրա գրված է. «Իտա՛լիա, մի՛ մասնակցիր պատերազմին»։ Նրանք վանկարկում են Պաղեստինին աջակցող կարգախոսներ և հնչեցնում. «Ո՛չ մի ցենտ, ո՛չ մի զինվոր՝ ՆԱՏՕ-ին»։

Ինչպես հաղորդվում է՝ այն փողոցները, որոնցով շարժվում են ցուցարարները, փակված են։ Ցույցն ուղեկցվում է ոստիկանների ուժեղացված ներկայությամբ։

  • Կիսվել: