Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվել՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ
Նախօրեին` նոյեմբերի 28-ին, Թբիլիսիում ցույցեր են տեղի ունեցել՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ։
Բողոքի երթն անցկացվել է «Վրաստանն առանց Իվանիշվիլու» և «Վրաստանը Եվրոպա է» կարգախոսներով:
Ցուցարարները երկու հոսքով շարժվել են Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքից և Հավլաբարի մետրոյի կայարանից դեպի Ազատության հրապարակ։ Նորաստեղծ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և նրանց կողմնակիցները միացել են հանրահավաքին Օրբելիանի հրապարակից։
Հանրահավաքը երկամյա բողոքի ցույցերի շարքի մի մասն է, որը ներառում է ամենօրյա հանրահավաքներ Թբիլիսիում, խորհրդարանի առջև և այլ քաղաքներում՝ վարչական շենքերի մոտ, երթեր և այլ միջոցառումներ։
Ակցիան նվիրված է մինչև 2028 թվականի վերջ եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու՝ Վրաստանի իշխանությունների որոշման երկրորդ տարվան։
Տեսանյութը՝ այստեղ:



