ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
 Ռուսական զինվորական անսամբլը կորոնավիրուսին նվիրված երգ է ներկայացրել (տեսանյութ)

Ռուսական զինվորական անսամբլը կորոնավիրուսին նվիրված երգ է ներկայացրել (տեսանյութ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր Youtube-ալիքում տեղադրել է երգ եւ տեսահոլովակ՝ կորոնավիրուսի մասին: «Կենտրոնական ռազմական նվագախմբի արտիստները կորոնավիրուսի մասին»-ը նվիրված է կորոնավիրուսային վարակի դեմ Ռուսաստանի բնակիչների պայքարին:

«Ստեղծագործական տեսահոլովակում, որը ներառում է վոկալի եւ պարային էպիզոդներ, երգի ու պարի անսամբլի արտիստները կոչ են անում քաղաքացիներին պահպանել անվտանգության պարզ կանոնները եւ չտրտնջալ՝ նստելով տանն ինքնամեկուսացման պայմաններում»,-նշված է ռուսական ռազմական կառույցի ալիքում:

Վոկալի մասը կատարել են Կենտրոնական ռազմական նվագախմբի զինծառայողները շրջանային սպայի տան ստուդիայում, իսկ քաղաքացիական արտիստները ձայնագրել են պարային էպիզոդները՝ գտնվելով ինքնամեկուսացված տանը:

  • Կիսվել: