Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
Իրկուտսկի մարզում վայրէջքի ժամանակ կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Meduza-ն։
Նշվում է, որ ռմբակոծիչը պլանային ուսումնական թռիչք էր կատարում։ Անձնակազմը կատապուլտացվել է, օդաչուների կյանքին կամ առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը թռչում էր առանց զինամթերքի։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ օդանավի կործանումը «վթար» էր։ Ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռը կործանվել է Սվիրսկ քաղաքի մոտակայքում։



