կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
ԵՄ-ն պնդելու է, որ նոր պայմանագրերով Թուրքիայից ԵՄ երկրներ մատակարարվող գազը ռուսական չլինի. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

ԵՄ-ն պնդելու է, որ նոր պայմանագրերով Թուրքիայից ԵՄ երկրներ մատակարարվող գազը ռուսական չլինի. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Թուրքիան հասկանում է Եվրոպական միության դիրքորոշումն այն մասին, որ ըստ ԵՄ-ի հետ նոր պայմանագրերի՝ մատակարարվող գազը չպետք է ունենա ռուսական ծագում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատարինա Ռայխեն, տեղեկացնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ նախարարը հայտնել է, որ Բրյուսելը կպնդի այս պահանջի լիակատար պահպանումը Թուրքիայի մասնակցությամբ ապագա ցանկացած համաձայնագրում։

Ռայխեն այս հայտարարությունն արել է ուրբաթ օրն Անկարայում՝ ընդգծելով, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև էներգետիկ պայմանավորվածությունները պետք է բացառեն ռուսական գազը մատակարարման շղթաներից։

  • Կիսվել: