երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո թուրքերը սկսել են նահանջել դեպի Իդլիբի հյուսիս. ԶԼՄ-ներ

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո թուրքերը սկսել են նահանջել դեպի Իդլիբի հյուսիս. ԶԼՄ-ներ

Որոշ ԶԼՄ-ներ, ըստ Սիրիայի ռազմական շրջանակների աղբյուրների, հայտնում են, որ թուրքական բանակը Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից նահանջում է դեպի հյուսիս: Դա սկսվել է Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, հղում անելով Avia.pro-ին՝ հայտնում է  lenta.ru-ն:

Նշվում է, որ Իդլիբի մի մասից արդեն դուրս են եկել թուրքական տանկերը և այլ զրահատեխնիկան: Զորամասերի տեղաշարժը տեղի է ունենում M4 մայրուղով: Միևնույն ժամանակ, թուրքական բանակը պահպանում է վերահսկողությունն այդ մայրուղու վրա:

Ինչպես հայտնի է՝ այսօր Սոչիում բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև: Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը:

Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադն ավելի վաղ ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից: Նա կոչ է արել ԱՄՆ-ին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, քանի որ նրանք անօրինական են այնտեղ: Նախարարը նաև զգուշացրել է հանրապետության հյուսիսային նահանգների զինյալներին` օտարերկրյա ռազմական կոնտինգենտներից օգնություն խնդրելու դեմ:

  • Կիսվել: