Սիրիայի ռազմաօդային ուժերն Իդլիբում ահաբեկիչների շտաբ են ոչնչացրել
Իդլիբ քաղաքի արևմուտքում տեղակայված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման շտաբներից մեկը ոչնչացվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ հարվածների արդյունքում, տեղեկացնում է Sham FM-ը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են, նրանց թվում՝ արաբական ծագում ունեցող առաջնորդներից մեկը»,-նշել է աղբյուրը: