շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը

Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ Սիրիայում իրականացված ավիահարվածի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը:

Իդլիբի մոտակայքում սեպտեմբերի 20-ին իրականացված ավիահարվածի հետևանքով սպանվածը Սալիմ Աբու-Ահմադն է: Նա պատասխանատու էր «Ալ-Քաիդայի» անդրտարածաշրջանային հարձակումների կազմակերպման, ֆինանսավորման և հաստատման համար:

ԱՄՆ պաշտոնական աղբյուրի հաղորդմամբ՝ քաղաքացիական հանրության շրջանում զոհեր չեն գրանցվել:

  • Կիսվել: